812 դիտում, 2021.01.29 11:07

Փաշինյանի հրաժարականը պահանջողներին կալանավորել են

Փաշինյանի հրաժարականը պահանջողներին կալանավորել են

Նախօրեին Հանրապետության հրապարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքի 5 մասնակից, այդ թվում «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել են։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել, թե իբր փորձել են զավթել ՀՀ Կառավարության շենքը։ Հունվարի 28-ին Հանրապետության հրապարկում կայացած հանրահավաքի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ էին կազմակերպել դեպի ՀՀ Գլխավոր Դատախազություն, Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու ու կալանավորելու պահանջով։ Դատախազությունում որեւէ մեկի հետ հանդիպել չկարողանալուց հետո ցուցարարները շարժվել էին դեպի ՀՀ Կառավարության շենք, որտեղ էլ ոստիկանությունը սկսել էր բերման ենթարկել բազմաթիվ քաղաքացիների։

Պաշտոնապես նշվել էր, որ բերման է ենթարկվել 21 քաղաքացի։ Հայնի է, որ բերման ենթարկվածների մեջ եղել էին պատահական անցորդներ։ Նրանցից մեկը ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն էր, որը տղայի հետ հոգեհանգիստ գնալիս է եղել։ Երեկոյան արդեն բերման ենթարկվածներից 5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: