կարևոր
1113 դիտում, 10 ամիս առաջ - 2021-01-28 19:48

Արտահերթ ընտրություններ անհրաժեշտ են, բայց այդ ընտրությունները չեն կարող լինել գործող վարչապետի գլխավորությամբ. Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության» շարժումը ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելու հարց չի քննարկել. մենք վերահաստատել ենք նախկինում մեր հնչեցրած ճանապարհային քարտեզը, որտեղ շատ հստակ ասված է՝ այո, արտահերթ ընտրություններ անհրաժեշտ են, բայց այդ ընտրությունները չեն կարող լինել գործող վարչապետի գլխավորությամբ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն ասում է:

  • Մենք ասում ենք՝ Նիկոլը դավաճան է և պետք է հեռանա, ինքն ասում է՝ եկեք մնամ, թող իմ «ուսապարկերը» հեռանան, խորհրդարանը տանեմ լուծարման ու անեմ ընտրություններ: Սա շատ հետաքրքիր է, մենք ասում ենք՝ դու ես պատասխանատու, դավաճան ես, հեռացիր, ինքն իր քաղաքական թիմին է հեռացնում, որ մնա։
  • Մենք հիմա չենք քննարկում ընտրություններին մասնակցել- չմասնակցելու հարցը, մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզն ու գնում ենք այդ ուղղությամբ:
  • Պետք է լինի պաշտոնանկություն, ձևավորվի անցումային կառավարություն, անցումային կառավարությունը լուծի մեր երկրի համար հրատապ կարևորության մի քանի խնդիրներ ու մեկ տարի անց կազմակերպի արտահերթ ընտրություններ: Սա է մեր օրակարգը:

Սաղաթելյանի խոսքով՝ ընդդիմության գործողություններում որևէ հակասություն չկա: «17 կուսակցությունները, շարժման մասնակիցները երեկ հանդես են եկել հայտարարությամբ: Տարբերությունը պետք է հստակ հասկանալ, կուսակցությունները վերահաստատել են այն, ինչ նախկինում ասել են՝ հստակ նշելով, որ որևէ բան չի փոխվել, սա է ընդդիմության ճանապարհային քարտեզը: Այդ կուսակցություններից յուրաքանչյուրն ազատ է որոշելու, եթե ընտրություններ լինեն՝ այս իշխանությունների գլխավորությամբ, մասնակցելու է, թե ոչ, բայց մենք հիմա այդ հարցը չենք քննարկում»:

Դիտարկմանը՝ սակայն Խորհրդարանը նախագիծ է քննարկում, որ առանց վարչապետի հրաժարականի հնարավոր լինի ցրել Ազգային ժողովը, ապա Սաղաթելյանն ասաց՝ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ ընդդիմությունը կռիվ է տալիս իշխանության, աթոռի համար, թող հասկանան՝ ով է աթոռի համար կռիվ տվողը:

«Այստեղ տեսեք ինչ է կատարվում՝ մենք ասում ենք՝ Նիկոլը դավաճան է և պետք է հեռանա, ինքն ասում է՝ եկեք մնամ, թող իմ «ուսապարկերը» հեռանան, խորհրդարանը տանեմ լուծարման ու անեմ ընտրություններ: Սա շատ հետաքրքիր է, մենք ասում ենք՝ դու ես պատասխանատու, դավաճան ես, հեռացիր, ինքը խորհրդարան տանում է օրենք՝ իր «ուսապարկներին» ինքնալուծարման տանելու համար: Ինքն իր քաղաքական թիմին է հեռացնում, որ մնա ու ընտրությունների միջոցով վերարտադրվի»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ ստացվում է՝ եթե ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին գնա ու հավաքի բավարար ձայներ ու նորից ընտրվի, հաղթողը նա է, նա պատասխանեց. «Նա չի կարող հաղթող լինել: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրան հեռացնենք: Նորից եմ ասում՝ մենք հիմա չենք քննարկում ընտրություններին մասնակցել- չմասնակցելու հարցը, մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզն ու գնում ենք այդ ուղղությամբ, եթե կլինի այլ զարգացում, կընդունենք այլ որոշում»: