530 դիտում, 2021.01.28 19:20

5 գերիներին Հայրենիք բերող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

5 գերիներին Հայրենիք բերող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 5 գերիներին հայրենիք բերող ինքնաթիռը։ Գերիները բուժզննում են անցնում: 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք է վերադառնում 5 գերի:

«Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,- նշել էր Ավինյանը։