578 դիտում, 2021.01.28 19:09

Հայահավաքի 21 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն

Հայահավաքի 21 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի մոտ հայահավաքին մասնակցող 21 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաք է իրականացվել, ինչի ընթացքում քաղաքացիները Հանրապետության Հրապարակի շենքից քայլերթով գնացել են մինչև ՀՀ գլխավոր դատախազություն, ապա կրկին վերադարձել Կառավարության շենքի մոտ։

Իրավիճակը լարվել է, երբ քաղաքացիները փորձել են մուտք գործել ՀՀ կառավարության շենք։ Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արշակ Զաքարյանին, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։