420 դիտում, 2021.01.28 19:09

Լավագույն տարբերակը կլիներ գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով. Զախարովա

Լավագույն տարբերակը կլիներ գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով. Զախարովա

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, ինչպես նաև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գերիների վերադարձման խնդրի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

«Ռուսական կողմն աջակցություն է ցուցաբերում այս հարցին նաև իր խաղաղապահ առաքելության միջոցով: Ինչպես ընդգծել են ՌԴ նախագահն ու ԱԳ նախարարը, այս խնդրի շուտափույթ լուծման օպտիմալ տարբերակը կլիներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակումը»,- նշեց նա: