346 դիտում, 2021.01.28 18:39

ՄԱԿ-ը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը․ Զախարովա

ՄԱԿ-ը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը․ Զախարովա

ՄԱԿ-ի կառույցները շարունակում են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք օգտակար ենք համարում միջազգային պրոֆիլային կառույցների միացումը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է ԿԽՄԿ-ն: Ինչ վերաբերում է ՄԱԿ -ի մասնագիտացված գործակալություններին, ապա ՄԱԿ-ի ղեկավարությունը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ և շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը», - ասել է նա: