Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ, ֆեյսբուքյան էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,-նշված է գրառման մեջ։
Նրանց ուղեկցել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: