526 դիտում, 2021.01.28 17:37

Քաղաքացիները փորձում են մտնել կառավարության շենք. Ոստիկանների եւ նրանց միջեւ քաշքշուկ է սկսվել

Քաղաքացիները փորձում են մտնել կառավարության շենք. Ոստիկանների եւ նրանց միջեւ քաշքշուկ է սկսվել

Իշխանափոխության պահանջով հանրահավաք իրականացնող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ այսօր՝ հունվարի 28-ին Կառավարության շենքի առջեւ քաշքշուք տեղի ունեցավ։ Հանարահավաքի մասնակիցները , որոնք հավաքված էին Դատախազության շենքի առջեւ, հայտարարեցին, որ շարժվում են Կառավարության շենք։

«Մենք գալիս ենք ազատագրելու կառավարության շենքը թշնամիներից եւ հրավիրաում ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ստանձնելու երկրի կառավարությունը, պարտավոր եք գալ եւ ստանձնել ժամանակավոր կառավարումը»,-ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը:

Արդեն կառավարության շենքի մոտ իրավիճակը լարվեց, քաղաքացիները փորձում էին մուտք գործել կառավարության շենք:

Մի քանի շարք կազմած ոստիկանները վահաններով պաշտպանում են շենքը քաղաքացիներից՝ թույլ չտալով նրանց մտնել շենք: