268 դիտում, 2021.01.28 15:54

Ադրբեջանի ԳՇ պետն այս պահին ծառայության մեջ չէ

Ադրբեջանի ԳՇ պետն այս պահին ծառայության մեջ չէ

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովն առողջական լուրջ խնդիրներ ունի, Մոսկվայում սրտի բաց վիրահատություն է տարել: Այս մասին հայտնում է ադրբեջանական իշխանամետ APA լրատվական կայքը:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցի հարցմանը պատասխանել են, որ այս պահին Սադիգովը զինծառայության մեջ չէ, զորացրվել է: Գլխավոր շտաբի նոր պետ նշանակելու մասին տեղեկություն առայժմ չկա:

Ոչ պաշտոնական թելեգրամյան ալիքներում տեղեկություններ էին շրջանառվում, թե Սադիգովը խնդիրներ է ունեցել թուրք զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր պատերազմի ընթացքում Ադրբեջանում էին, եւ նրանց պահանջով հեռացվել է պաշտոնից:

Հիշեցնենք, որ Սադիգովը սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո հանրությանը չէր երեւացել, նա նաեւ ներկա չէր դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսին:

Նեջմեդդին Սադիգովն այս պաշտոնը զբաղեցնում էր 1993թ-ից: