322 դիտում, 2021.01.28 14:59

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել

Հունվարի 28-ին` ժամը 11:33-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Շահումյան ճանա­պար­հա­հատվածում՝ «Դվին» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է ձորը, ներսում քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Աշտարակ ավտո­ճանա­պար­հի 3-րդ կմ-ին «NIVA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել դաշտամիջյան հատվածում:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպի­տա­լաց­վել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավա­րար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը: