252 դիտում, 2021.01.28 14:45

«Յուվենտուս»-ը Բուֆոնին նոր պայմանագիր կառաջարկի

«Յուվենտուս»-ը Բուֆոնին նոր պայմանագիր կառաջարկի

 Թուրինի «Յուվենտուս»-ը նոր պայմանագիր կառաջարկի ակումբի երկարամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին: Այս մասին գրում է Football Italia-ն:

«Յուվենտուս»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ թիմը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Բուֆոնին և հույս է հայտնել, որ դարպասապահը կհամաձայնի: Բուֆոնի ներկայիս պայմանագիրը «Ծեր Սինյորայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Այս մրցաշրջանում դարպասապահը թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 7 խաղի:

Ջանլուիջի Բուֆոնն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է իտալական «Պարմա»-ում` 1995 թվականին: 2001 թվականից հանդես է գալիս «Յուվենտուս»-ի կազմում: 2018 թվականի մեկ մրցաշրջան պաշտպանեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասը: Բուֆոնը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դարպասապահներից մեկը: