կարևոր
484 դիտում, 3 ամիս առաջ - 2021-01-28 12:23

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 932 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 932 պացիենտ

Հունվարի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 256 287 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 17850 թեստավորում, որից 10718-ը հակամարմինների թեստով, 7132-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 932 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 246 459 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 3127:

Կարանտինային գոտում է գտնվում 538 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2770 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 346 պացիենտ: