27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Արցախում ռուս խաղաղապահները շուրջօրյա ապահովում են քաղաքացիների տրանսպորտային միջոցների երթևեկության և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժի, պարենի և տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը կանոնավոր կերպով մարտական պատրաստություն և ուսումնական միջոցառումներ է անցկացնում՝ խախտումների կանխարգելման, ինչպես նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակումների համար:
Բոլոր դիտակետերը համալրված են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։