338 դիտում, 2021.01.28 10:33

Միջազգային ճնշումն օրեցօր աճում է եւ հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում․ ԱԳ նախարարը՝ ռազմագերիների խնդրի մասին

Միջազգային ճնշումն օրեցօր աճում է եւ հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում․ ԱԳ նախարարը՝ ռազմագերիների խնդրի մասին

Որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, խաղաղության, անվտանգության մասին, նախեւառաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ  վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարեւոր հարցերի լուծման պարագայում: Այս մասին հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը։

«Նախեւառաջ մեր գերիների ազատ արձակման հարցում: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, եւ եթե այս հարցը շարունակվի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է նաեւ խնդրահարույց նաեւ Ադրբեջանի համար»,-ասաց նա:

Հարցին, թե կա՞ն ռազմագերիների վերադարձի հարցի լուծման միտումներ, նախարարը պատասխանեց.

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Մեր գծում, եթե տեսել եք, միջազգային ճնշումն օրեցօր աճում է եւ հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»: