368 դիտում, 2021.01.28 10:27

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք դի

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք դի

Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 դի:

Դիերից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններից: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են:

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում:

Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 դի: