454 դիտում, 2021.01.28 09:20

Հայկական բանակը 29 տարեկան է

Հայկական բանակը 29 տարեկան է

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է:

29 տարի առաջ հենց այս օրը  պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ», այդ կերպ ազդարարելով ազգային բանակի ստեղծման մասին: Բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ, երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ գտնվելով փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաեւ ազգային բանակի ստեղծմանը: Այս օրը տոնական է եղել միշտ, անգամ պատերազմական տարիներին։

Ամեն տարի այն նորովի է տոնվել, հիշել ենք հերոսներին, նահատակներին, շարքում կանգնածներին՝ շարքայինից մինչեւ գեներալ, հրամանատար։

Բայց այս տարվա Բանակի օրն այլ է, այլ բովանդակույթուն ունի, այլ խորհուրդ է պարունակում՝ իր մեջ նեռարելով եւ՛ ցավ եւ՛ կսկիծ եւ՛ զայրույթ: Կան շատ հարցեր. անորոշություն։ 44 օրյա պատեզամն իր դրոշմն է թողել այս օրվա վրա։ Հիշում ենք հերոսներին, փառաբանում այսօր էլ շարքում կանգնած հերոսներին՝ զինվորից մինչեւ հրամանատար, սակայն հայացքներս Եռաբլուրին է, շատերն իրենց անհետ կորածներին են փնտրում, սպասում։ Գերիների արագ վերադարձի մասին մտածելով են քնում ու արթնանում։

Այս տարի այլ է ամեն ինչ։ Այս տարի Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ մեծ տոնական հանդիսավոր միջոցառումներ նախատեսված չեն: Միջոցառումներ կանցկացվեն միայն զորամասերում եւ զորամիավորումներում: Բայց պարտավոր ենք շնորհավորել մեր երկրի անվտանգության նորից ու նորից միակ երաշխավորին՝ մեր Բանակին, մեր զինված ուժերին, զինվորից մինչեւ հրամանատար, այս պահին դիրքում կանգնած զինվորականից մինչեւ կենտրոնական հոսպիտալում վերքերը բուժող վիրավոր։ Ու ասենք փառք նահատակներին, արագ վերադարձ գերիներին, հոգու վերջնական հանդարտույթուն սպասումով ապրող զինվորականների օջախներին։