892 դիտում, 2021.01.27 22:36

Ի՞նչ էր իրականում Զարիֆն ասում սրիկային. Արմեն Աշոտյան

Ի՞նչ էր իրականում Զարիֆն ասում սրիկային. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Զարիֆի Հայաստան այցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ էր իրականում Զարիֆն ասում սրիկային։

Իրանի ԱԳՆ Զարիֆի՝ սրիկային ուղղված խոսքերը, թե իբր Իրանում նրան շատ են հարգում «խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցրեցնելու համար» արեւելյան դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում են խղճահարություն եւ քամահրանք։

Վստահ եմ, որ Թեհերանում ոչ ոք չէր ցանկանա նման «գնահատական» լսել Հայաստանից, օրինակ, իրանա-իսրայելական հակամարտության մեջ Իրանի հիպոթետիկ պարտության դեպքում»: