կարևոր
1026 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-27 22:03

Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հենակետերում անցկացվել են ստուգումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ստուգվել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը, հենակետերի կահավորվածությունը, զինծառայողների գործողությունները տագնապի դեպքում։

Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։