370 դիտում, 2021.01.27 21:27

Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել ողջ աշխարհում

Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել ողջ աշխարհում

Անցյալ շաբաթվա ընթացքում ողջ աշխարհում ավելի քան 95 000 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա տեղեկագրում:

7 օրում վարակվածների թիվը մեծացել է ավելի քան 4.1 մլն-ով:

Հունվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 95 991 դեպք: Այց ցուցանիշը նախորդ շաբաթվա տվյալից մեծ է 1 տոկոսով: