404 դիտում, 2021.01.27 21:02

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի կարեւորությունը մնում է արդիական․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի կարեւորությունը մնում է արդիական․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իհարկե, շատ կետեր է պարունակում, բայց կան կետեր, որոնք այնտեղ չկան: Այս մասին Երեւանում՝ հունվարի 27-ին,  լրագրողների հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունն այն է, որ քննարկվեն հայտարարության մեջ չներառված այդ կետերը: Դեկտեմբերին համանախագահների այցի շրջանակներում կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակել քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս շաբաթվա սկզբին Լեհաստանում տեղի ունեցավ հանդիպում (համանախագահների-խմբ.): Կարծում եմ, որ հաջորդ փուլը կլինի այցը: Այնպես որ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունը մնում է արդիական, աշխատանքները պետք է շարունակվեն այս ձեւաչափի շրջանակներում»,- նշել է Ժան-Բատիստ Լըմուանը: