520 դիտում, 2021.01.27 20:08

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Տիգրան Սպարտակի Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.

Տիգրան Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում։