384 դիտում, 2021.01.27 19:58

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմելլա Շաքարյանին Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա ՇԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,-ասված է նախագահի հրամանագրում:

Կենսագրություն

Արմելլա Շաքարյան Ծնվել է 1972թ. մայիսի 10-ին, Երևանում։

Կրթություն և վերապատրաստում`

2005թ․ Դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտ, (Կահիրե, Եգիպտոս),

2000թ․ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ),

1990-1996թթ․ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ:

Աշխատանքային գործունեություն`

1995-1997թթ․ Երևանի նախագծային ինստիտուտ, թարգմանիչ,

1997-1999թթ․ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի կցորդ,

1999-2000թթ․ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի 3-րդ քարտուղար,

2001-2004թթ․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս,

2004-2006թթ․ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 2-րդ քարտուղար,

2006-2010թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն, հյուպատոս,

2013-2015թթ․ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 1-ին քարտուղար,

2015-2018թթ․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության 1-ին քարտուղար,

2018-2021 ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի վարիչ։

2021թ. հունվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):

Օտար լեզուների իմացություն՝

Ռուսերեն, անգլերեն։

Ընտանեկան կարգավիճակ՝

Ունի երեք երեխա։