434 դիտում, 2021.01.27 19:50

Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրը

Հայտնի է Հայաստանի,  Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին՝ Մոսկվայում: Այս մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Փոխվարչապետերը պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագիծ, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցում, որը միացնելու է Ադրբեջանն ու Նախիջեւանը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ռուսաստանը: Բացի այդ, կքննարկեն Նախիջեւանի միջոցով երկաթուղային ճանապարհով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը: Ադրբեջանն արդեն սկսել է իր տարածքում կառուցել երկաթուղու մի հատված:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւն ընդունել էին Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, որը կզբաղվի տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցերով: Փոխվարչապետերը դեռ պետք է հաստատեն փորձագիտական ենթախմբերի կազմը, որոնք էլ կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները՝ նախագծերի իրականացման համար: Եվ դրանից հետո՝ մինչեւ մարտի 1-ը, փոխվարչապետերը պետք է ներկայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային ու ավտոճանապարհային ուղիների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման կամ կառուցման ժամանակացույցը: