Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ստորագրած եռակողմ հայտարարությունը հիմնականում հետեւողականորեն իրականացվում է։ Այս մասին «Դավոսյան շաբաթի» շրջանակում ունեցած հեռավար ելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ այժմ միջազգային հանրության եւ, իհարկե, ճգնաժամի կարգավորմանը մասնակցած երկրների առջեւ խնդիր է դրված՝ աջակցելու հակամարտությունից տուժած շրջաններին, կարգավորելու մարդասիրական խնդիրները՝ կապված փախստականների վերադարձի հետ, վերականգնելու փլուզված ենթակառուցվածքը, պաշտպանելու եւ վերականգնելու պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանները: