370 դիտում, 2021.01.27 19:16

Կառավարությունն առաջարկում է վերականգնել Ներքին գործերի նախարարությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արդարադատության նախարարությունը քննարկման է դրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծել: Վերջինին ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի  ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաեւ  ոստիկանության կրթահամալիրը:

Այս փոփոխությունները հասցրել են նաեւ քննադատության արժանանալ:  

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում նախագծերի փաթեթը հանրային քննարկման է ներկայացվել մինչեւ փետրվարի 4-ը:

Սպասվող փոփոխությունների մասին՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: