Արդարադատության նախարարությունը քննարկման է դրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծել: Վերջինին ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաեւ ոստիկանության կրթահամալիրը:
Այս փոփոխությունները հասցրել են նաեւ քննադատության արժանանալ:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում նախագծերի փաթեթը հանրային քննարկման է ներկայացվել մինչեւ փետրվարի 4-ը:
Սպասվող փոփոխությունների մասին՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: