«Գիտե՞ք «այդ դիմանկարի պատմությունը», պարոն Էրդողան: Այդ երեխաները որբացան, քանի որ նրանց ընտանիքները կոտորվեցին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ժամանակ: Պատրա՞ստ եք իսկապես առերեսվելու այդ դիմանկարի պատմությանը, պարոն Էրդողան», այսպես է արձագանքել հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փալյանը Թուրքիայի նախագահի հրապարակմանը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական ցանցերի իր էջերում տեղադրել է Կարաբեքիր փաշայի դիմանկարը, որն արված է 1922 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի որբ մնացած երեխաների կողմից։ Թուրքիայի նախագահը նկարը տեղադրել է եւ հարցրել , թե արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են դիմանկարի պատմությանը։
Էրդողանն էս ֆոտոն դրել է Կարսում Ադրբեջանի զինուժի հետ փետրվարին սպասվող զորավարժություններին ընդառաջ։ Քյազըմ Կարաբեքիրը եղել է Թուրքիայի արևելյան ճակատի հրամանատարը։
“O portrenin hikayesini” biliyor musun sayın Erdoğan?
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) January 27, 2021
O çocuklar, Ermeni halkına karşı uygulanan soykırımda aileleri katledildiği için yetim kaldılar.
O portrenin hikayesiyle gerçekten yüzleşmeye var mısın sayın Erdoğan? https://t.co/6EF2VuJIkZ