Իրանի արտգործնախարարի տարածաշրջան կատարած այցի երրորդ կանգառը Երեւանում էր:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանը լավ հարեւան ու գործընկեր է որակել:
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն էլ նշել է, որ հայ-իրանական բարեկամությունը միջմշակութային երկխոսության եւ տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է:
«Հենց դա է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու բանալին»,-ասել է Արա Այվազյանը:
Նախարարները քննարկել են նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո:
Հետո Ջավադ Զարիֆին կառավարությոնում ընդունել է Նիկոլ Փաշինյանը:
Այցի մանրամասներին հետևել է՝ Մարին Մելիքսեթյանը։