328 դիտում, 2021.01.27 18:29

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հունվարի 27-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: 

Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների՝ նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական իրականացման ընթացքի շուրջ: Հայտարարությամբ ամրագրված հումանիտար հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը Հայաստանի համար: 

Նախարար Այվազյանը շեշտել է, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման խթանման համար: 

Նախարարներ Այվազյանը և Լավրովը մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: