240 դիտում, 2021.01.27 17:43

Զինծառայողներն արյուն են հանձնել. ՊՆ

Զինծառայողներն արյուն են հանձնել. ՊՆ

Հունվարի 26-ին 5-րդ զորամիավորման մի շարք զինծառայողներ, բուժծառայության պետի գլխավորությամբ, կամավորության սկզբունքով արյուն են հանձնել:

Արյան դոնոր դարձած զինծառայողները պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ զինվորական հոսպիտալներում արյան պահուստային ֆոնդի համալրման գործին, ինչը անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտա մարդկային կյանքեր փրկել։