928 դիտում, 2021.01.27 17:03

Ապրիլին իրար ետեւից նշվելու են հարկատուի եւ քաղաքացու օրերը, թեեւ այլեւս դադարել ենք նշել մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը

Ապրիլին իրար ետեւից նշվելու են հարկատուի եւ քաղաքացու օրերը, թեեւ այլեւս դադարել ենք նշել մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը

Մինչ պաշտոնապես հայտարարվել է, որ Հայոց Բանակին նվիրված տոնական միջոցառումները չեն լինելու, Հայաստանի կառավարությունը Տոների ցանկում, իր որոշմամբ ավելացրել է նոր տոն։

Պետեկամուտների կոմիտեի առաջարկով ապրիլի 19-ը հռչակվում է հարկատուի օր, որի ընթացքում գովաբանելու են պարտաճանաչ հարկ վճարողներին։

Ի դեպ, երկու տարի առաջ գործող իշխանությունները ավելացրել էին եւս մեկ տոն՝ Քաղաքացու օրը, որը նշվելու էր ամեն տարի, ապրիլի վերջին կիրակին։ Արդյունքում, ապրիլի վերջին օրերին իրարահաջորդ նշվելու է հարկ վճարողի օրը, ապա մեկ շաբաթ հետո՝ քաղաքացու օրը։

Քաղաքացու օրը նշվել է միայն մեկ անգամ, ինչը հիշվել է Երեւանի կենտրոնական փողոցներում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորոված սարքելով ու այն ոտքի վրա ուտելով։

Ցավոք, այս տարվանից այլեւս չի նշվելու, այդ տոներին հաջորդող մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրության օրը։

Ի դեպ, Պետեկամուտների կոմիտեն այս տոնն ավելացնելու նախագիծը դրել է հանրային քննարկման պատերազմի ամենաթեժ ու ճակատագրական օրերին՝ նոյեմբերի 6-ին, երբ վճռվում էր Շուշիի ու Արցախի լինելիության հարցը, ու հասարակությունը զբաղված էր զոհերով, անհետ կորածներով ու գերեւարված զինվորներով։