կարևոր
2817 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-27 16:23

Պատերազմի օրերին մինչ մեր հաշվին արձակուրդ էինք գնում, որ ժամանակը տրամադրենք տարբեր նախաձեռնությունների, սրանք անգամ Արցախ գնալն էին մեր հաշվին անում

Պատերազմի օրերին մինչ մեր հաշվին արձակուրդ էինք գնում, որ  ժամանակը տրամադրենք տարբեր նախաձեռնությունների, սրանք անգամ Արցախ գնալն էին մեր հաշվին անում

Արցախյան պատերազմի օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների այցը Ստեփանակերտ հաստատվել է որպես գործուղում, վճարվել պետական բյուջեից։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ հոկտեմբերի 16–ին ստորագրած կարգադրության համաձայն՝ իր գլխավորությամբ Արցախ մեկնած պատվիրակության գործուղման հետ կապված ներկայացուցչական ծախսերի, ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի վճարումը կատարվել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։

Պատվիրակության կազմում Արցախ են մեկնել ինքը՝ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Շիրակ Թորոսյանը, Սերգեյ Ատոմյանը, Արեն Մկրտչյանը, Ռուստամ Բաքոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը, ինչպես նաև ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը և ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի պետ Էդգար Բարսեղյանը:

Հիշենք, որ պատերազմի օրերին անհատներ, կազմակերպություններ իրենց վերջին գումարները հավաքագրում էին և ուղղում արցախցիների, բանակի, զինվորների կարիքները հոգալուն: Սոցիալական ցանցում մարդիկ այսպես են արձագանքում են պատերազմի ընթացքում պատգամավորների այցերը պետական բյուջեից վճարելու փաստին.

«Մինչ մենք մեր վերջին լուման էին ներդնում Արցախի, բանակի, հաղթանակի համար, մինչ մեր հաշվին արձակուրդ էինք գնում, որ ամբողջ ժամանակը տրամադրենք տարբեր նախաձեռնությունների, մինչ ծախսում էին բոլոր խնայողությունները, սրանք անգամ Արցախ գնալն էին մեր հաշվին, մեր մուծած հարկերի հաշվին անում»։

«Ընկերներիցս մեկը գրել էր մի աղջկա մասին, ով պատերազմի օրերին գումարը, որ հավաքել էր բնակարան գնելու համար, ամբողջությամբ ուղղել էր տարբեր նախաձեռնությունների։ Մյուս ընկերոջս ծանոթն իր տարիներով պահվող ավանդն էր հանել և ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին»։

«Ու այդ ամենի ֆոնին սրանք, որ մեր հաշվին աշխատավարձեր, պարգևավճարներ ու ծառայողական մեքենաներով չեն բավարարվում և անգամ պատերազմի ժամանակ են բյուջեն մսխում»։