252 դիտում, 2021.01.27 15:01

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա սոցցանցում հայտնել է, որ բուժումը շարունակում է տանը:

«Այս տարվա հունվարի 23-ին՝ վարակված անձի հետ շփվելուց հետո, ես ինքնամեկուսացել եմ: Ժամկետի ավարտից հետո ես PCR թեստ արեցի: Արդյունքում՝ իմ մոտ հաստատվել է COVID-19 վարակը: Այս փուլում ես ինձ լավ եմ զգում: Բոլոր արձանագրություններին համապատասխան՝ ես տանը բուժվում եմ: Հուսով եմ, որ շուտով կվերադառնանք բնականոն հունի: Շնորհակալ եմ բոլորից աջակցության համար: Եկեք լավ հոգ տանենք միմյանց մասին և ռիսկերից խուսափելու համար հնարավորինս կատարենք առողջապահության նախարարության հրահանգները», - գրել է Զալկալիանին Facebook-ում: