366 դիտում, 2021.01.27 14:52

Վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 594 մարդ

Վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 594 մարդ

Ռուսաստանում մեկ օրում 83 շրջանում արձանարգվել է COVID-19-ի 17 741 դեպք։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։

Վերջին 24 ժամում մահացել է 594 քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել  27 922 մարդ:

Ռուսաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 774 672 դեպք, մահացել է 71 076 մարդ, ապաքինվել է  3 202 483 վարակակիր։