280 դիտում, 2021.01.27 14:28

ԱՄՆ Սենատը Բլինքենին հաստատել է պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը Բլինքենին հաստատել է պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը, քվեարկության արդյունքների համաձայն, հաստատել է Էնթոնի Բլինքենին պետքարտուղարի պաշտոնում։

Բլինքենը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վաղեմի գործընկերն է, նա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդականի առաջին տեղակալն էր և պետքարտուղարի առաջին տեղակալը:

Իր թեկնածության հաստատման լսումների ժամանակ Բլինքենը խոսել էր ԱՄՆ-ի լուրջ վերաբերմունքի մասին Ռուսաստանի մարտահրավերներին։ Նա նաև հայտարարել էր Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից վարվող արտաքին քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին: