380 դիտում, 2021.01.27 14:11

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը:

Լեւոն Սարգսյանի փաստաբանները միջնորդել էին իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել, իսկ գրավի չափը որոշելը թողել էին դատարանի հայեցողությանը:  Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ:

Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: