380 դիտում, 2021.01.27 13:52

Իշխանությունը քաղաքացիների համար նոր տոն է հաստատել՝ Հարկ վճարողի օր

Իշխանությունը քաղաքացիների համար նոր տոն է հաստատել՝ Հարկ վճարողի օր

Կառավարության այսօրվա նիստում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հետ ներկայացվեց նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Համաձայն դրա՝ այսուհետ ապրիլի 19-ին կնշեն նաև Հարկ վճարողի օրը: Հատկանշական է, որ ներկայացված նախագծերի վերաբերյալ ամփոփաթերթում որպես հիմնավորում նշել են, թե՝ նպատակ ունենալով ընդգծել պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների դերը և խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ առաջարկվում է սահմանել Հարկ վճարողի օր։

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով ըստ էության Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են հարկային համակարգը և վերջինիս սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները՝ առաջարկվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը:

Հիշեցնենք, որ նոր իշխանության հաստատած մեկ այլ տոն է Քաղաքացու օրը: 

Իսկ պարտված պատերազմի արդյունքում մենք կորցրինք հերոսական շատ տոն օրեր՝ երեկ հունվարի 26-ին Քարինտակի հերոսամարտի օրն էր, Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման մեծ տոնը: