318 դիտում, 2021.01.27 13:50

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին մյուսներից «մեկ ժամ անց»

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին մյուսներից «մեկ ժամ անց»

Թեհրանը պատրաստ է «մեկ ժամ անց» վերադառնալ միջուկային գործարքի իրականացմանը, սակայն նախ դա պետք է անեն մյուսները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մենք միշտ ասել ենք՝ վերադարձեք ձեր պարտավորություններին, արդեն մեկ ժամից մենք կվերադառնանք մեր բոլոր պարտավորություններին»,-ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված կառավարության նիստի ժամանակ:

Իրանի նախագահը Վաշինգթոնում Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի լույսի ներքո հայտարարել է, որ ամբողջ աշխարհը ցանկանում է, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային գործարքին: