27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Արմեն Ղուլարյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության նիստում:
Ղուլարյանը 15 տարի՝ 1999-2014 թվականներին, զբաղեցրել է Տավուշի մարզպետի, 2014-16 թթ-ին՝ Քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնները, 2016-18 թթ. եղել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ, 2018-ից մինչ այժմ՝ առաջին տեղակալ:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր: 2020թ.-ի փետրվարին ԱԱԾ-ն ձերբակալեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։