կարևոր
1763 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-27 12:14

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1081 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1081 պացիենտ

Հունվարի 27-ի` ժամը 11:00-ի, դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 742  նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում  255 564 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Նախօրեին արվել է ընդհանուր առմամբ  18 007 թեստավորում, որից 10 627-ը հակամարմինների թեստով,  7 380-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս  1 081  պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 245 527 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 108:

Կարանտինային գոտում է գտնվում 497 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2 842 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 347 պացիենտ: