կարևոր
1321 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-27 11:58

Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից

Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ` Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ ՀՀ կառավարության այսօրվա՝ հունվարի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված է Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ Արմեն Ղուլարյանը 1999-2004թթ․ եղել է Տավուշի մարզպետ, 2014 թ. մայիսի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Տավուշի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն և 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ : Այնուհետև՝ 2016-2018 թթ.-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ է եղել, իսկ 2018 թ. հուլիսի 17-ից զբաղեցրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: