ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1 ից։ Այս մասին տեղեկացրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Covid 19 թեստի բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է»,-նշել է նա։
ՌԴ կառավարության որոշմամբ՝ մուտքը թույլատրվում է փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» հավելվածը, որում նշված են այն լաբորատորիաները, որոնք ընդգրկված են այդ ծրագրում: «Այդ լաբորատորիաներում նրանք հանձնում են թեստ, դրա արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով ու բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը եւ քաղաքացին կարողանում է հատել սահմանը»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ թեստի պատասխանը գործում է 72 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը վերացնում է մուտքի սահմանափակումները Ֆինլանդիայի, Հնդկաստանի, Քաթարի և Վիետնամի քաղաքացիների համար, հայտնել է Ռուսաստանի կառավարությունը երկուշաբթի օրը՝ հունվարի 25-ին: