16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն:
Նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու(Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի(ֆիզուլի) և Հադրութի շրջաններում: