498 դիտում, 2021.01.26 23:16

Պուտինն ու Բայդենն առաջին հեռախոսազրույցն են ունեցել

Պուտինն ու Բայդենն առաջին հեռախոսազրույցն են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Ռուսաստանի նախագահը Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահի պաշտոնում աշխատանքն սկսելու կապակցությամբ:

«Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ -ի միջև հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրների շահերին, և  հաշվի առնելով աշխարհում անվտանգության և կայունության պահպանման համար նրանց հատուկ պատասխանատվությունը՝ ողջ միջազգային հանրության»,- ասված է հաղորդագրության մեջ: