432 դիտում, 2021.01.26 22:15

3 տարեկան Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը

3 տարեկան Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը

3 տարեկան Մարիամը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը: Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Փոքրիկին բարձր ջերմությամբ, մաշկի ցանով, կոպերի և վերջույթների այտուցներով ու ծանր վիճակում «Սուրբ Ասստվածամայր» էր հասցրել մայրը, ով պատմում է, որ երեխայի վիճակի մասին մինչև Երևան բերելը ոչ ոք չի հասկացել, թե ինչ խնդիր է նրա մոտ։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն աղջնակի մոտ ախտորոշել են COVID ասոցացված կավասակիանման հիվանդություն։

Տասը օր խիստ բուժում ստանալով փոքրիկն առողջացել է ու հաղթահարել հիվանդությունը։

Երեխայի ներկա վիճակը լավ է, առաջացած բարդություններ չկան։ Շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։

Բժշկական կենտրոնում արդեն հինգ երեխա է բուժվել Կավասակիից։