366 դիտում, 2021.01.26 21:22

Քարինտակցիները հարգանքի տուրք են մատուցել զոհված հայրենակիցների հիշատակին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

1992 թվականի հունվարի 26-ը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ ամրագրվել է որպես Քարին տակի հերոսամարտի օր: Այդ օրը ադրբեջանական կողմը հսկայական ուժեր կենտրոնացրեց եւ հատուկ պլան մշակեց գյուղն ամեն գնով ծնկի բերելու համար: Չհաջողվեց. Թշնամին մեծ կորուստներով հետ շպրտվեց` հունվար ամիսն անվանելով արյունոտ ամիս, իսկ Քարին տակը` արյունոտ ձոր:

2020 թվականի պատերազմում, ցավոք, հերոսական Քարին տակն ընկավ... Եռաբլուր զինվորական պանթեոնն այսօր մարդաշատ էր. հերոսական այս բնակավայրի բնակիչները հարգանքի տուրք են մատուցել արցախյան պատերազմում զոհված հայրենակիցների հիշատակին:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: