Մենք կորցրինք ոչ միայն տարածք ու բանակ, մենք կորցրինք մեր տղամարդկությունը: է՛ն, որ «Նիկոլ» էին գոռում, դրանք տղամարդ չեն: Այս մասին հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը արարատցիների հետ հանդիպման ժամանակ:
Խոսելով այս շարժման հաջորդական քայլերի մասին՝ Մանուկյանը նշել է. «Նախատեսում ենք փետրվարի 18-ին հսկայական հանրահավաք անել, որովհետեւ այդ օրը խորհրդանշական է: Մի կողմից այդ օրը սկսվեց ղարաբաղյան շարժումը, մյուս կողմից փետրվարի 18-ին 1920 թվականի դաշնակցականների ապստամբությունն էր: Եկեք միասին մտածենք, թե ինչ անենք»:
Խոսելով արտահերթ խորհրդարանակն ընտրություններ անցկացնելու մասին Մանուկյանը հայտարարել է. «Ուզում ենք արտահերթ ընտրություններ, բայց Նիկոլով դա անել հնարավոր չի»:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։