770 դիտում, 2021.01.26 19:28

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Ծովինար Սողոմոնյանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Ծովինար Սողոմոնյանը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

Հիշեցնենք, որ Ծովինար Սողոմոնյանը 2007-2013 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում օրենսդրության մշակման ոլորտում, այնուհետև աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը:

2014 թվականից աշխատում է կառավարության աշխատակազմում՝զբաղեցնելով նախ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի, իսկ 2017թվականից վարչության պետի պաշտոնը:

2017թ. մայիսի 6-ից եղել ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար,  2017-2018թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, իսկ 2018թ. մայիսի 31-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: