«Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է գումարել, որի օրակարգում քննարկվել է նաեւ Ազգային ժողովին ինքնալուծարման հնարավորություն տալու հարցը: Առաջարկը իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյաննին է:
Ըստ մամուլի՝ իշխող ուժը նման փոփոխությամբ փորձում է արտահերթ ընտրությունների գնալ՝ ընդդմադիրներին զրկելով վարչապետի իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորությունից:
Պագամավոր Հովակիմյանը, սակայն, վստահեցնում է, որ իր գաղափարը որեւէ աղերս չունի երկրում այժմ տիրող քաղաքական իրավիճակի հետ:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։