392 դիտում, 2021.01.26 16:10

Նիկոլի կազմակերպած ընտրությունները առավելագույն անազնիվն են լինելու․ Վազգեն Մանուկյան

Նիկոլի կազմակերպած ընտրությունները առավելագույն անազնիվն են լինելու․ Վազգեն Մանուկյան

Մենք կորցրինք ոչ միայն տարածք ու բանակ, մենք կորցրինք մեր տղամարդկությունը՝ է՛ն, որ «Նիկոլ» էին գոռում, դրանք տղամարդ չեն: Այս մասին ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը արարատցիների հետ հանդիպման ժամանակ։

«Դա քաղաքական հարց չի, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչ մի բան չկա: Մենք հիմա Կովկասում թույլ, չպաշտպանված, մեր տղամարդկությունը կորցրած, փոքր ժողովրդական մի ժողովուրդ ենք, այսինքն Նիկոլը փորձում է ջնջել մեր վերջին 100 տարվա պատմությունը, թույլ չենք տալու», ասաց նա:

Վարչապետի միասնական թեկնածուն կանխատեսում է, որ եթե վաղը Ռուսաստանը թուլանա, այս տարածաշրջանում կլինի մոտավորապես այն, ինչ եղավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

«Նաեւ Թուրքիան կարող է կործանվել, որովհետեւ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը եւ ներքին պոռթկումները կարող են բերել դրան, բայց մենք ոչ մի բանից չենք օգտվի: Մենք բացի վնասից, օգուտ ունենալ չենք կարող, որովհետեւ ում հետ լինել, կախված է նրանից, թե դու ուժ ունե՞ս, թե՞ չունես: Մենք պետք է նորից ունենանք տարածաշրջանի ամենահզոր բանակը, մեզ հետ պետք է հաշվի նստեն և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը»,-ասել է Վազգեն Մանուկյանը:

Խոսելով այս շարժման հաջորդական քայլերի մասին՝ Վազգեն Մանուկյանը նշեց  

«Ոչ ոք չի կարող ասել, որ A քայլից հետո կլինի B քայլը, հետո կլինի C քայլը եւ հարցը  կլուծվի: Հիմա ես ճանապարհային քարտեզ ներկայացնել չեմ կարող, բայց շարժումն ինքը փորձում է փոքր միջոցներով գնալ: Նաեւ նախատեսել ենք փետրվարի 18-ին հսկայական հանրահավաք անել, որովհետեւ այդ օրը խորհրդանշական օր է: Մի կողմից  այդ օրը սկսվեց ղարաբաղյան շարժումը, մյուս կողմից փետրվարի 18-ին 1920 թվականի դաշնակցականների ապստամբությունն էր: Եկեք միասին մտածենք, թե ինչ անենք: Բացի մեզնից հունվարի 28-ին ինչ-որ մարդիկ էլի հանրահավաք են անում: Վերջիվերջո, այդ բոլոր արմատները կմիանան, կդառնան մի գետ, որը կքշի իրենց: Ավելի մանրամասն ասել չեմ կարող»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Արտահերթ ընտրությունների մասին Վազգեն Մանուկյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել: Մենք էլ ենք ասում, որ ուզում ենք արտահերթ ընտրություններ: Որն է տարբերությունը. Մենք ասում են՝ հիմա ժամանակը չի, երկրորդ Նիկոլով դա անել հնարավոր չի: Եթե մարդն իր հայրենիքը ծախել է... պատկերացրեք, որ արտասահմնյան լրտեսներով հավաքվել են կառավարությունում եւ իրենք կազմակերպում են ընտրություններ, ինչո՞վ է դա ավարտվելու: Կարծում եմ՝ նա դիտմամբ դա ասեց, որ ժողովրդի մեջ պառակտում մտցնի: Կան փոքր կուսակցություններ, որ կարող են մտածել, որ սա իրենց համար շանս է, բայց նա այդ նպատակին չհասավ, որովհետեւ ինչքան կարողանում եմ դիտել ընդդիմադիր դաշտը, այդպիսի գայթակղություններ չառաջացան:

Եթե իրեն հաջողվեր այդպիսի ընտրություններ կազմակերպել, դրանց մասնակցելը խայտառակություն կլիներ: Ես ոչ մի կոնֆիգուրացիայով, ոչ մի ձեւով չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Դա կնշնակի ջնջել այս ամեն ինչը, նորից սկսել զրոյից: Մոռացվելու է պատերազմը, դավաճանությունը, եւ նորից մեկը 10 տոկոս ունի, մեկը 30 տոկոս ունի, խոհանոցում իրար հետ խոսում են, բարիշում են, հարց են լուծում: Կտրականապես ես դեմ եմ այդ ընտրություններին եւ դրանց մասնակցությանը»:

Վազգեն Մանուկյանը համոմզված է, որ այդ ընտրությունները լինելու են մաքսիմալ անազնիվ, համեմատած նախկինում եղած բոլոր ընտրությունների. «Եթե մարդը էդքանից հետո չի թողնում, գնում, դուք մտածում եք, որ մարդիկ կքվեարկեն եւ ինքը դուրս կգա այդ պաշտոնի՞ց: Դա բացառվում է: Մինչեւ վերջ պահելու է, տերերն էլ են պահանջելու, որ պահի իշխանությունը»: